ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Հովհաննիսյանը՝ ադրբեջանցի գերուն վիրահատելու մասին. «Մենք մարդ ենք, բորենի չենք»

Հովհաննիսյանը՝ ադրբեջանցի գերուն վիրահատելու մասին. «Մենք մարդ ենք, բորենի չենք»
17.10.2020 | 11:13

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը վերահաստատում է՝ Հայաստանում ադրբեջանցի գերիներ կան, իսկ թե ինչու է հայկական կողմը հումանիստ նրանց նկատմամբ, ու ինչո՞ւ են մեր բժիշկները վիրահատում թշնամուն, այսպես է արձագանքում. «Մենք մարդ ենք, արժեհամակարգ ունենք, բորենիներ չենք»:


Հադրութում և Արցախի այլ հատվածներում տիրող իրավիճակի մասին Հովհաննիսյանը մանրամասներ չի ներկայացնում, հորդորում է միայն առանձին ուղղությունների մասին առավել մանրամասն տեղեկությունների չսպասել. «Մեր զորքերը աջ ու ձախ են քաշվում, վերախմբավորում են անում, պետք չէ առանձին ուղղությունների վրա ֆիքսվել, առանձին իրավիճակներ պարզաբանել: Մեր զորքերը հերոսական ու շատ ծանր պայքար են մղում, երբեմն դա չի երևում, բայց մարտերը ծանր են: Մեր դեմ կանգնած է շատ ուժեղ թշնամի, որին հեշտ չի հաղթելը, բայց պիտի հաղթենք ու, վստահ եմ, հաղթելու ենք»:


Հովհաննիսյանը բոլորին ևս մեկ անգամ հորդորում է զինված ուժերի կազմ մտնող ստորաբաժանումների, զինատեսակների, զորատեսակների և այլ համալրումների մասին հնարավորինս քիչ հրապարակումներ իրականացնել:

Դիտվել է՝ 3503

Մեկնաբանություններ